Հայաստանի համար ամենալուրջ սպառնալիքը երկիր կառավարելու գործում ձախողված Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են. Ոսկան Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ներկայիս աշխարհակարգի փլուզումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար։ Նա սկզբից «նախկիններին» էր սպառնալիք համարում Հայաստանի համար, հետո՝ Ռուսաստանին, հիմա էլ՝աշխարհակարգի փլուզումը։ Հետո էլ կլիմայի գլոբալ փոփոխությունն է Հայաստանի համար լուրջ սպառնալիք համարելու։
Իրականում Հայաստանի համար ամենալուրջ սպառնալիքը կայուն աշխարհահայացք, սկզբունքներ չունեցող, երկիր կառավարելու գործում ձախողված Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են, որոնք մահանա են ման գալիս իրեց մեղքերն ուրիշների վրա գցելու համար։