Գազայի ոչնչացումը կարող է դարի աղետը դառնալ. Լավրովն Իսրայելին կոչ է արել կանգ առնել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի կողմից հայտարարված ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ծրագիրն անհնար է իրականացնել առանց Գազայի և խաղաղ բնակչության մեծամասնության ոչնչացման։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բացարձակապես անընդունելի ահաբեկչական հարձակում է իրականացվել Իսրայելի վրա։ Իսրայելը, ոչ ամբողջությամբ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, հրապարակավ հայտարարեց, որ իր պատասխանը կլինի անողոք և կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, իսկ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը, առանց խաղաղ բնակչության մեծամասնությանը գազանաբար ոչնչացնելու, անհնար է», - ասել է նա ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կապը Իսրայելի հետ, նրան ազդանշաններ է ուղարկում Գազայում խաղաղ լուծում փնտրելու անհրաժեշտության մասին, ոչ թե այրված հողի ռազմավարությունն ավարտին հասցնելու:
Նա ընդգծել է, որ եթե Գազան ոչնչացնեն և դրանից վռնդեն երկու միլիոն բնակիչների, դա աղետ կստեղծի երկար տասնամյակների կամ նույնիսկ դարերի համար:
«Պետք է կանգ առնել, պետք է հումանիտար ծրագրեր հայտարարել շրջափակման մեջ հայտնված բնակչությանը փրկելու համար. ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ պարենամթերք. դրանցից ոչ մեկը չկա», - ասել է Լավրովը: