Ամուսինները ցանկացել են ամուսնացնել իրենց 15-ամյա աղջկան նրա զարմիկի հետ եւ ձերբակալվել են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայում ձերբակալել են ընտանեկան մի զույգի, որը պատրաստվում էր դստերն ամուսնացնել նրա զարմիկի հետ, տեղեկացրել է El Mundo-ն։
Առկա տվյալներով՝ ձերբակալվածներին մեղադրել են հարկադիր ամուսնության նպատակով մարդկանց առեւտրի, դաժան վերաբերմունքի, մարմնական վնասվածքներ հասցնելու եւ «գենդերային բռնության» մեջ։
Տուժածին թույլ է տրվել տնից դուրս գալ միայն դպրոցական պարապմունքներին հաճախելու համար, ծնողները հետեւել են, որ նա դպրոցում չշփվի տղաների հետ։ Նրանք իրենց աղջկան պարտավորեցրել են կատարել տան բոլոր աշխատանքները եւ հագնվել իրենց հաստատած կանոններին համապատասխան։
Հարսնացուի ծնողների ընտրած «ամուսինը», որը 15-ամյա տուժածից մեծ է 11 տարով, նույնպես ձրբակալվել է։ Նա իր անչափահաս ընտրյալին բջջային հեռախոս է նվիրել, որպեսզի մինչեւ հարսանիքը նրա հետ կապ պահպանի։
Հարսանիքը նախատեսված էր մինչեւ այս ամռան վերջ։ Նշվել է, որ հարսանիքը ցանկանում էին կազմակերպել ընտանիքի հայրենիքում, քանի որ Իսպանիայի տարածքում այդ ամուսնությունը չէր կարող գրանցվել։
Արդյունքում՝ երեք ձերբակալվածները կանգնել են Ալմյերիի դատարանի առջեւ։