Հայտնի է ՌԴ նախագահի առաջին թեկնածուն․ ո՞վ է նա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աջ ուժերի միությունից Պետդումայի նախկին պատգամավոր, մերձմոսկովյան Դոլգոպրուդնիի պատգամավորների խորհրդի անդամ Բորիս Նադեժդինը հայտարարել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։
Այսպիսով, նա դարձել է առաջին թեկնածուն, ով հայտարարել է 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։
«Ես դիմել եմ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության քաղխորհրդին առաջադրվելու համար»,- ասել է Նադեժդինը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեչաևը հավանություն է տվել այդ խնդրանքին և հաստատել Նադեժդինի թեկնածությունը։
«Մենք ունենք մոտ երկու տասնյակ ռեգիոններ՝ ուժեղ մասնաճյուղերով։ Ամեն դեպքում, ստորագրահավաքի և քարոզարշավի համար միաժամանակ ստեղծվում են շտաբներ»,- ասել նա։
«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը ներկայացված չէ Պետդումայում կամ տարածաշրջանային խորհրդարաններում։
Առաջադրվելու համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն հավաքել։ Նշվում է, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինի 2500-ից ոչ ավելի ստորագրություն։
Նադեժդինն ընդգծել է, որ ստորագրահավաքի շտաբներ կլինեն 53 ռեգիոններում։ Նրա խոսքով, «Քաղաքացիական նախաձեռնությունն» արդեն կազմել է 100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքների ցանկը։ Նա ընդգծել է, որ ստորագրություններ չի հավաքելու Կովկասում և նոր տարածաշրջաններում։
Նադեժդինն այժմ Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնիի պատգամավորների խորհրդի անդամ է: Նա իր քաղաքական կարիերան սկսել է Դոլգոպրուդնիի քաղաքային խորհուրդից, որտեղ 1990-1997 թվականներին եղել է պատգամավոր։
1995 թվականի դեկտեմբերին նա փորձեց առաջադրվել երկրորդ գումարման Պետդումայի պատգամավորության թեկնածու, սակայն պարտվեց։
1997-1998 թվականներին եղել է առաջին փոխվարչապետ Բորիս Նեմցովի խորհրդականը, ինչպես նաև վարչապետի և նախագահի աշխատակազմի ղեկավարի ներկայիս առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոի օգնականը։ 1999 թվականին անդամագրվել է Աջ ուժերի միություն կուսակցության քաղխորհրդին, ընտրվել Պետդումայի պատգամավոր և դարձել նրա խմբակցության փոխնախագահ։
2012 թվականի նախագահական ընտրություններում Նադեժդինը եղել է Արդար Ռուսաստան-ի ներկայիս ղեկավար Սերգեյ Միրոնովի վստահելի անձը։ 2015 թվականին նա մասնակցել է «Եդինայա Ռոսիայի» փրայմերիզներին, սակայն պարտվել է Իրինա Ռոդնինային։ 2016 թվականի ընտրություններում նա առաջադրվել է Աջ ուժերի կուսակցության կողմից, սակայն կուսակցությունը Դումա չի մտել։ 2019 թվականին նա ընտրվել է Դոլգոպրուդնիի քաղաքային խորհրդի անդամ «Արդար Ռուսաստանից», թեև այդ քաղաքական ուժի անդամ չէր։