Առևանգված 22-ամյա ուսանողուհին մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելում առևանգված ուսանողուհի Շանի Լուկի մայրը հայտնել է աղջկա մահվան մասին։
«Ցավոք, երեկ մենք լուր ստացանք, որ աղջիկս այլևս ողջ չէ», — ասել է Ռիկարդա Լուկը RTL և NTV հեռուստաալիքներին:
Աղջկա մահվան մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Ավելի վաղ, համացանցում տեսանյութ էր տարածվել այն մասին, որ Գերմանիայի քաղաքացի Շանի Լուկը, ով առևանգվել էր ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, գտնվում է Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում և ծանր վիճակում է։ Նա տարհանման կարիք ունի, ասել էր աղջկա մայրը։
Հիշեցնենք, որ հրապարակել էին նաև Շանի Լուկի խոշտանգումների տեսանյութը։