Սաուդյան Արաբիան պատերազմի՞ է պատրաստվում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) եմենցի ապստամբների հետ բախումներից հետո Սաուդյան Արաբիայի զինված ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են բարձր պատրաստականության։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ նման հրաման է տրվել թագավորության զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ ապստամբները փորձել են հրթիռային հարձակում իրականացնել Սաուդյան Արաբիայի վրա։ Սակայն հրթիռը որսացել են ՀՕՊ համակարգերը։
Որոշման մեկ այլ պատճառ է դարձել Եմենի հետ սահմանին գտնվող հարավային Ջիզան նահանգում ապստամբների հետ բախումների հետևանքով սաուդցի չորս զինվորների մահը։