Կիեւը պարտվում է՝ չնայած ՆԱՏՕ-ից սպառազինությունների նոր տեսակներ է ստանում. Շոյգու
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիեւը պարտվում է՝ չնայած ՆԱՏՕ-ից սպառազինությունների նոր տեսակներ է ստանում, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսական զորքերի խմբավորումը շարունակում է ակտիվ պաշտպանություն վարել՝ հակառակորդին արդյունավետ կրակային խոցումներ հասցնելով»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հուսահատ եւ անհաջող փորձում է գրոհել Զապորոժիեի, Դոնեցկի եւ Խերսոնի ուղղություններով, դա հանգեցնում է մեծ կորուստների։ «Ուկրաինայի Զինված ուժերը սպառվում են, ավելանում է անձնակազմի բարոյալքումը»,- ընդգծել է Շոյգուն։
Ռուսասկան ստորաբաժանումները առաջ են ընթանում՝ ավելի շահեկան բնագծեր զբաղեցնելով։ Նա առանձնացրել է 25, 138 եւ 114-րդ մոտոհրաձգային բրիգադները։
Պաշտպանության նախարարը նշել է ռուսական ՀՕՊ աշխատանքի արդյունավետությունը. հետ է մղվել հակառակորդի ավելի քան 1 400 օդային հարձակում, այդ թվում խոցվել է 37 ինքնաթիռ, վեց ATACAMS օպերատիվ-տակտիկական հրթիռ։
«37 ինքնաթիռները,- նշել է նա,- երկու անգամ ավելի են այն քանակությունից, որը խոստացվել է Ուկրաինային F-16 ինքնաթիռների մատակարարմամբ։ Այսինքն՝ մեր ՀՕՊ նման աշխատանքի դեպքում սա համակարգերի 20 օրվա աշխատանքն է»,- ասել է Շոյգուն։