Մորը սպանած ադրբեջանցին սպանել է նաև քրոջը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Գյանջա (հայկական անվանումը՝ Գանձակ-խմբ․) քաղաքում ձերբակալվել է իր խորթ քրոջ սպանության մեջ կասկածվող տղամարդը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Քելբաջարի (Քարվաճառ-խմբ․) շրջանի դատախազությունից մանրամասնել են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ոստիկանները ձերբակալել են քրոջ՝ Սաբինա Աբբասովայի (ծնված 1989 թ.) դիտավորյալ սպանության մեջ կասկածվող 39-ամյա Հուսեյն Աբբասովին (ծնված 1984 թ.)։
Նախաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Հուսեյն Աբբասովը դանակահարության միջոցով կատարել է քրոջ՝ Ս.Աբբասովայի դիտավորյալ սպանությունը։ Փաստի հիման վրա քրեական գործ է հարուցել։ Ի դեպ, Հաքին․ազ-ը պարզել է, որ Աբբասովը 2008 թվականից բանտարկված է եղել, իսկ այս տարվա մայիսին ազատ է արձակվել։
Ըստ տեղեկությունների, մոտ 15 տարի առաջ նա կալանավորվել է Բարդայի շրջանում իր մոր՝ Ջեյրան Կիասովայի դաժան սպանության համար։ Չնայած բանտում անցկացրած ժամանակին՝ Աբբասովը չի զղջացել իր արարքի համար և ազատ արձակվելուց հետո կապ է հաստատել իր խորթ քրոջ՝ Սաբինայի հետ, ով ապրում է Գյանջայում։ Նա երաժշտական գործունեությամբ զբաղվող քրոջից անընդհատ գումար է պահանջել, ինչն էլ նրանց միջեւ կոնֆլիկտի պատճառ է դարձել։