Պեմզաշենի սպանության գործով մեղադրվող Վրույրը ինքնասպանության փորձ է կատարել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը փորձել է ինքնասպան լինել, որը սակայն չի ստացվել։
Վրույր Բարսեղյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը MediaHub-ի հետ զրույցում տեղեկությունը չհաստատեց, սակայն փոխանցեց, որ տղամարդն իր մոտ արգելված իր է պահել։
«Կտրող-ծակող գործիք է իր մոտ պահել, որի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացության մեջ։ Քրեական գործի մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա կոնկրետ ինքնասպանության փորձի մասին»,-ասաց նա։
Ընդգծենք, որ Քննչական կոմիտեի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Վրույրը փորձել է երակները կտրել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՔԿ-ն հայտնեց, ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:
Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում: