Ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը․ նա Toyota-ով վթարային իրավիճակ է ստեղծել Zhongtong ավտոբուսի համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը: Հայտմնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանն է: