Ձերբակալվել է «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավարը․ ինչ է պնդում ՌԴ-ն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ձերբակալվել է այսպես կոչված «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավար Թուրալ Մամեդովը։ Այդ մասին հայտնում է «Московский комсомолец»–ը և մանրամասնում, որ հանցավոր խմբավորման առաջնորդին հաջողվել էր Սանկտ Պետերբուրգից փախչել հայրենիք։ Սպասվում է, որ նրան կարտահանձնեն Ռուսաստանի Դաշնությանը։
Նշվում է, որ Մամեդովի ղեկավարությամբ 17 և 18 տարեկան մի մի խումբ տղաներ Սանկտ Պետերբուրգում հարձակվում էին պատահական անցորդների վրա, ծեծում նրանց և իրենց «բեսպրեդելը» նկարահանում ու տարածում համացանցում։ Իրենք իրենց անվանում են «ադրբեջանական մաֆիա»։
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում ավազակախմբի ամենաակտիվ անդամը՝ 18-ամյա Թիմուր Մուխտարովը։ Ավելի վաղ, ավազակախմբի ղեկավար Թուրալի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ադրբեջանում նրա ձերբակալությունից հետո Ռուսաստանը պաշտոնական հարցում է ուղարկել նրան արտահանձնելու համար։
Ավազակախմբի բոլոր մասնակիցները կարող են մինչև 7 տարվա ազատազրկման ենթարկվել։