Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». Էրդողան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am). այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։
«Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»- ասել է նա։
Էրդողանը նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին: