Արմավիրում քույր և եղբայր, իրենց կյանքին վերջ տալու նպատակով, գորգը գցել են գազի վառարանի վրա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղում տուն է այրվում, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի:
Դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Մելքոնյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գայ գյուղի Սարյան փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 55-ամյա Գարուն Գ.-ն և 60-ամյա Արաքսյան Գ.-ն, դիտավորյալ հատակին օգտագործվող գորգը գցել են գազի վառարանի վրա, որպեսզի տունը այրեն:
Գարուն Գ.-ն և Արաքսյան Գ.-ն, գտնվելով հոգեպես ոչ ադեկտվատ վիճակում, իրենց կյանքին վերջ տալու նպատակով մտել են իրենց տան ննջասենյակ, ներսից փակել դուռը և բենզինի միջոցով այրել հատակին դրված գորգը և այդ կերպ փորձել ինքնասպան լինել, սակայն կարճ ժամանակ անց ներսից կոտրել են ննջասենյակի դուռը և ստացած այրվածքներով դուրս եկել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ քույր ու եղբայր են, և այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: