«Սա էլ անցանք»․ Սիրուշոյի արձագանքն ամուսնու ազատ արձակմանը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Հսկող դատախազի որոշմամբ նրա կալանքը վերացվել է:
Լևոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն արձագանքել է ամուսնու ազատ արձակմանը․ «Սա էլ անցանք»,– գրել է նա՝ հրապարակելով Լևոնի լուսանկարը։