Ալիևների «նախատոնական զբոսանքը» հայերի վերքերի վրայով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այսօր, 2020 թ․ 44-օրյա պատերազմի՝ հայության համար ողբերգական ավարտի օրվան ընդառաջ, այցելել են Արցախի մի շարք օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի, Քարվաճառ և այլն։ Այս մասին հայտնում են այդ երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, գրում են տեղական լրատվամիջոցները։
Ալիևները ծանոթացել են բռնազավթված հայկական Շուշի քաղաքի 23 տներից բաղկացած բնակելի համալիրում ընթացող շինարարական աշխատանքներին և «Աղջիկների գիմնազիա» պատմական շենքում իրականացվելիք աշխատանքներին։
Այնուհետ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան շրջել են տարածքում, ծանոթացել վերականգնման և վերակառուցման ծրագրերին։