Խաչատրյանը Բաքվում հանդես է եկել վերջին խոսքով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղեկացրել ենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, Բաքվում շարունակվում է 2023 թ․ հուլիսին Լաչինի անցակետից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Պաշտպանական ճառով հանդես է եկել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, ով խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Այնուհետև վերջին խոսքը տրվել է Խաչատրյանին։ Արցախցին ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրում է դատարանին արդարացնել իրեն:
Դատավորները գնացել են խորհրդարանական սենյակ՝ դատավճիռը հրապարակելու նպատակով։
Ավելի վաղ, դատավարության ժամանակ պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովն ասել է, որ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է և նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Նրա խոսքով, Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմով ուղղիչ գաղութում։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում (առավելագույն պատիժ) չի նշանակվում։ Վագիֆ Խաչատրյանը 68 տարեկան է։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրում են հեռավոր 1991 թվականին Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ, իբր, կատարած ծանր հանցագործությունների մեջ։ Արցախցու դեմ հարուցված կեղծ քրեական գործով, ըստ ադրբեջանական կողմի, տուժող է ճանաչվել 59 մարդ։ Նրանցից մի քանիսը ցուցմունքներ էին տվել նախորդ դատական նիստերի ժամանակ։