Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 15 կմ դեպի արեւելք՝ շուրջ 159 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։