Վլադիմիր Պուտինը ծնկի է իջել երեխաների հետ լուսանկարվելու համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծնկի է իջել երեխաների հետ համատեղ լուսանկարվելու համար։ Հիվանդասենյակից տեսանյութ է հրապարակել «Դու լսում եք Մայակ» Telegram ալիքը։
Նոյեմբերի 8-ին ՌԴ նախագահը ժամանել է Դմիտրի Ռոգաչովի անվան Արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոն, հայտնում է Lenta.ru-ն։
Նա ծնկի է իջել բժշկական երկու մահճակալների արանքում, որտեղ նստած էին աղջիկները։ Տեսանյութում լսվում է կնոջ ձայն, որը շնորհակալություն է հայտնում նրան լուսանկարի համար:
Կենտրոնն անվանակոչվել է հիվանդներից մեկի՝ Դիմա Ռոգաչովի անունով, ում Պուտինն այցելել էր 2005 թվականին։