Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում քանդել են Ստեփան Շահումյանի հուշարձանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը) քանդել են Ստեփան Շահումյանի հուշարձանը, որի անունով էլ կոչվել է քաղաքը։ Ադրբեջանցիներն այս կերպ փորձում են ջնջել թե՛ պատմությունը, թե՛ հայերի մասին հիշատակները։
Լուսանկարները հրապարակվել են ադրբեջանական Տելեգրամյան ալիքներում և ուղեկցվել վիրավորական մեկնաբանություններով՝ ուղղված թե՛ հայերին ընդհանրապես, թե՛ անձամբ Ստեփան Շաումյանին։