ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրվել է փախստականի կարգավիճակ, ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրվել է փախստականի կարգավիճակ, այդպիսով օրենքի ուժով ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի օրենսդրության պահանջներին: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը:
«Այսինքն անկախ այն հանգամանքից՝ իրենք ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե ոչ, նրանք ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ եւ նպաստ: Դրա համար անհրաժեշտություն է առաջացել պետական նպաստների եւ կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար կենսաթոշակի իրացման իրավունքի առանձնահատկությունները Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:
Երբ դա կներկայացնենք ԱԺ, հընթացս կստեղծենք էլեկտրոնային հարթակ, որի համաձայն բոլոր այն անձինք, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով մենք դա կընդունենք ի գիտություն եւ կսկսենք այդ իրավունքը իրացնել: Իսկ այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք այստեղ գործող չափանիշներով կգնահատենք եւ կնշանակենք կենսաթոշակ կամ նպաստ»,-ասաց նախարարը:
Նա հստակեցրեց, որ պարտադիր է, որ բռնի տեղահանված անձը գրանցված լինի Հայաստանի որեւէ հասցեում, սա չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ:
«Դիմումների համար կարող եռն մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնց թիվը 49 է: Մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչեւ հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակը կվճարվի, եւ հոկտեմբերի 28-ից սկսած»,-ասաց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ նախագիծը արագացված կարգով կդիմեն Ազգային ժողով:
Նախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից կենսաթոշակառուների թիվը շուրջ 15 հազար է: