Դատարանի որոշումը հրապարակվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։
Դատավորը մերժեց մեղադրյալ Արկադի Բարսեղյանի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Երեք օրվա ընթացքում առաձին կներկայացնեն դատավարության մասնակիցներին։
Տուժողի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը գույքային պահանջ ունի մեղադրյալներից։ Դատական նիստը հետաձգվեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2024թ.-ի հունվարի 18-ին՝ ժամը 12։30-ին։