Ես բռնшբարության մեջ էլ եմ մեղավոր․ Վրույր Բարսեղյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պեմզաշենի դաժան սպանության գործով դատական առաջին նիստի ժամանակ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նշեց, որ ամեն ինչ խոստովանել է։
«Թե՛ գրավոր, թե՛ բանավոր, ես ինչ արել եմ, խոստովանել եմ, ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Ես բռնաբարության մեջ էլ եմ մեղավոր, ինձ դանակով հարվածել են։ Ցուցմունքը տված է, ինձ մի ամիս բուժել են սրտիս դանակով հարվածելուց հետո»,- ասաց 33-ամյա մեղադրյալը։
Վրույրը պատմեց, որ տարիներ շարունակ հոգեմետ դեղեր է խմում և խնդրեց, որ իրեն բուժում նշանակեն։
Նույն նիստի ժամանակ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը նշեց, որ մեղադրվող Վրույր և Արկադի Բարսեղյաներին միայն գնդակահարություն է հասնում։
Նշենք, որ Պեմզաշենի սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, մեղադրյալ ազգականները ևս երեք ամիս կմնան կալանքի տակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՔԿ-ն հայտնեց, ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:
Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում: