«Տեխնոլոգիական ազգի ձևավորումը մեր գերակա նպատակը պետք է դառնա». Դավիթ Բաղդասարյանը
«Տեխնոլոգիական ազգի ձևավորումը մեր գերակա նպատակը պետք է դառնա»,- նշում է արհեստական բանականությամբ աշխատող ծրագրային ապահովման համահեղինակ Դավիթ Բաղդասարյանը։ Դավիթ Բաղդասարյանը Krisp տեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն է: Ընկերությունը 2021 թվականին շահեց Webby-ի մրցանակը, որը համարվում է IT ոլորտի «օսկարը»:
Դավիթ Բաղդասարյանը 2022 թվականին Երևանում կայացած «Գիտության և գործարարության օրեր 2022» խորագրով համաժողովի բանախոսներից էր՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի, նյարդաբան, նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի, սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանի և այլոց հետ:
Համաժողովի գաղափարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին է, նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրելու և «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը անցկացվելու է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-2-ին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Համաժողովին մասնակցության և այլ մանրամասներն՝ այստեղ: