Մենք կողմ ենք. Լավրովի հերթական հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են բարեկամ լինել հանրապետության հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ընթացքը։
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ: Մենք բացարձակապես որևէ նախապաշարմունք չունենք իր արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք՝ անվանեք։ Մենք երբեք ոչ մեկի հետ ընկերություն չենք անում՝ որևէ մեկի դեմ»,- նշել է նա։