Հայաստանի պատանեկան թիմերի նախկին մարզիչը գլխավորել է նորաստեղծ «Արագածը»
Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը գլխավորել է Աշտարակում հիմնադրված «Արագած» ակումբի թիմը։ Այն կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջիկայում տեղի կունենա ակումբի շնորհանդեսը, կներկայացվեն ֆուտբոլիստները։