Զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ. ՀՀ Ոստիկանություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ծառերը, թփերը ապօրինի հատելու և սառը զենք կրելու՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության, կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու ու փաստաթղթեր հափշտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարդու առևանգման, դրամանենգության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: