«Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը լիարժեք իրականացված են․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական թիմով Նոյեմբերյան համայնքում էինք։
Նոյեմբերյանում կառավարում ստանձնելուց 2 տարի անց վստահությամբ կարող ենք ասել՝ հավատարիմ ենք մնացել մեր խոստումներին։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանի հետ այստեղ կարճ շրջայցի ընթացքում հպարտությամբ արձանագրեցինք՝ փոփոխություններն ակնհայտ են, և արդյունքն արդեն տեսանելի է։
«Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը լիարժեք իրականացված են. բարեկարգված փողոցները շատացել են, իսկ վերանորոգված մշակութային ու կրթական օջախներն արդեն անցել են իրենց բնականոն աշխատանքին։
Մենք կարողանում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց նմանը չունեն ամբողջ հանրապետությունում,
ինչպես օրինակ, Ջուջևանի կանգառի բարեկարգումը. նորագույն ստանդարտներին համապատասխան, գեղեցիկ կահավորված շատ շուտով արդեն կսպասարկի համայնքին։
Եվ իհարկե, Նոյեմբերյան այցելել ու չլինել Կողբում վերջերս բացված Թումո կենտրոնում, չէինք կարող. սահմանամերձ համայնքում պատանիների, երիտասարդների հմտությունները զարգացնելուն միտված, նրանց պոտենցիալը բացահայտող այս նախաձեռնությունը մեր ամբողջ թիմին է ոգևորել։
Հզոր և ուժեղ պետության կերտումը սկսվում է համայնքներից։