Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը ռեստորանում ծեծելով սպանել է կնոջը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 9-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևը ռեստորանում ծեծել է իր կնոջը՝ Սալթանաթ Նուկենովային, և նա մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Sputnik Казахстан-ը հայտնում է, որ նույն օրը նա բերման է ենթարկվել։
Նշվում է, որ ռեստորանի անձնակազմից և ոչ ոք չի միջամտել, չի փորձել կանխել Բիշիմբաևի կողմից կնոջը հասցվող հարվածները։ Ավելի ուշ ռեստորանի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ դեպքը ուշ ժամի է տեղի ունեցել, աշխատակիցները դեպքի վայրում չեն եղել, ռեստորանում մնացել է միայն ղեկավարությունը։
Նշենք, որ ռեստորանը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Բիշիմբաևին։ Նա 2018 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, 2019 թվականին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Սալթանաթ Նուկենովայի հորեղբայրը՝ Պավլոդարի նախկին քաղաքապետ Կայրաթ Նուկենովը, խախտել է լռությունը և խոսել վերջին օրերի իրադարձությունների մասին։
Նուկենովի խոսքով՝ Բիշիմբաևը շտապօգնություն է կանչել, երբ համոզվել է, որ կինը մահացել է․ «Նա հրավիրել է իր եղբորը (Կուանդիկ Բիշիմբաևին – Sputnik), մեկ անգամ չէ, որ մտել է սենյակ՝ համոզվելու, որ կինը ողջ չէ։ Միայն այն ժամանակ է սկսել շտապ օգնություն կանչել»։
Բիշիմբաևների ընտանիքն արդեն սկսել է պաշտպանել որդուն, ընդգծել է նա․ «Մեզ համար նա հրեշ է և մարդասպան: Մենք երբեք չենք ների նրան: Կարելի էր ներել, եթե դա անզգույշությամբ լիներ»։
Նա նաեւ մտավախություն ունի, որ քրեական հետաքննությունը կարող է ճիշտ ճանապարհով չընթանալ։ Ընտանիքը կասկածում է կատարված փորձաքննությանը. «Ասում են, որ արյան մեջ ընդամենը 0,65 պրոմիլ է հայտնաբերվել, եթե մարդ ամբողջ գիշեր ալկոհոլ է խմել, ինչի մասին շատ վկայություն կա»։
Բիշիմբաևն այժմ կալանավորված է։