Անդրանիկ Թևանյան․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նախատեսել է Արցախի ճակատագիրը
Այսօր բացվել է «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։
Բացման արարողության ժամանակ ճեպազրույցով հանդես է եկել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա հայտարարել է Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու մասին և խոսել «Մայր Հայաստան» շարժման հետագա անելիքներից։