Ինչը կարող էր ԵՊՀ-ում պայթյունի պատճառ դառնալ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում բռնկված հրդեհը, որի պատճառով մեկ զոհ եւ երեք վիրավոր կա, հրշեջները մարել են։
Մենք փորձեցինք մի քանի մանրամասն իմանալ այդ պատահարի մասին։ Մեզ ասացին, որ նկուղում տեղավորված է եղել ԵՊՀ կանաչապատում իրականացնող բրիգադը, որոնք նկուղում գործիքներ եւ այլ պարագաներ են նաեւ պահել։ Թե ինչից է առաջացել հրդեհը, ոչ ոք դեռ չգիտի, բայց համալսարանի 1-ին մասնաշենքի աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ պայթյունը նման չէր պայթուցիկից կամ ինչ-որ քիմիական բնույթի հրավառության, այլ ավելի շատ էլեկտրականության հետ կապված ալիքի նման էր՝ «դուգայի»։
Իհարկե, մասնագետները կասեն, թե ինչ է իրականում եղել եւ ինչն է հերթական մարդկային կյանքը խլելու պատճառ հանդիսացել։ Բայց մի բան ակնհայտ է, որ անվտանգության կանոնները չեն պահպանվել եւ դրանում մեղքի իր բաժինն ունի ԵՊՀ ղեկավարությունը։