Կազմակերպվել է տարհանում և պատսպարում․ քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ Տավուշում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից անց է կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։
Վարժանքի ընթացքում Բագրատաշեն բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում։
Միևնույն ժամանակ Բագրատաշեն բնակավայրի, միջնակարգ և հիմնական դպրոցների, ինչպես նաև բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների հետ անց են կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ: Կազմակերպվել է մասնակիցների տարհանում և պատսպարում:
Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից անցկացվող տեսական և գործնական միջոցառումների նպատակն է մասնակիցներին փոխանցել աղետների դեպքում ճիշտ և արագ կողմնորոշվելու գիտելիքներ:
Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը` վերջիններս կրելու են շարունակական բնույթ։