Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում:
Մասնավորապես՝
- սննդի օբյեկտը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,
- հնարավոր չի եղել կատարել համապատասխան մաքրում և ախտահանում, որպեսզի նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,
- խոհանոցի պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել կատարել պատշաճ մաքրում և ախտահանում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն,
- ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով և չորացման հիգիենիկ սարքով:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:























На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении
Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Бвик и Idram — рядом с любителями чтения