Հայտնի է ԵՊՀ պայթյունից կյանքից զրկված 2-րդ անձի ինքնությունը
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ԵՊՀ պայթյունի հետևանքով 2-րդ մահացած անձը ով է։ Վերջինս Ահարոն Հակոբյանն էր՝ ծնված 1957 թվականին։ Նա աշխատում էր ԵՊՀ-ում՝ իրականացնելով համալսարանի կանաչապատման աշխատանքները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել էր, որ մահացել է հիվանդանոց տեղափոխված պացիենտներից մեկը։
ArmLur.am-ը նախկինում ներկայացրել էր ԵՊՀ պայթյունից տուժած քաղաքացիների անունները։
Քնար Մանուկյան