Փեսան հարսանիքի ժամանակ սպանել է հարսին, զոքանչին, քենուն, ապա՝ ինքնասպան եղել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդում «հարսանեկան սպանդի» հետևանքով հինգ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ հարբած փեսան կրակել է կնոջ, զոքանչի, քենու և հյուրերի վրա, այնուհետև ինքնասպան է եղել, գրում է Daily Mail-ը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 23:25-ի սահմանում Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Վանգ Նամ Խիեո թաղամասի տներից մեկում, որտեղ հարսանեկան խնջույք էր անցկացվում 29-ամյա Չատուրոնգ Սուկսուկի և 44-ամյա Կանչանա Պաչունթյուեկի համար:
Հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերն ու հարազատները նկատել են, որ նախկին զինծառայող, պարալիմպիկ մարզիկ Չատուրոնգը դժգոհ տեսք ունի։ Զույգը խնջույքի ժամանակ վիճել է, հայտնում են թայլանդական լրատվամիջոցները։
Չատուրոնգը դուրս է եկել, մեքենայից վերցրել է ատրճանակը և վերադառնալուց հետո սկսել է կրակել՝ սպանելով հարսին, նրա 62-ամյա մորը և նրա 38-ամյա քրոջը։ Թաիլանդական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արձակված փամփուշտները դիպել են հյուրերից երկուսին, որոնք շտապ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է։
Այնուհետև Չատուրոնգը կրակել է ինքն իրեն և տեղում մահացել: Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրից 11 փամփուշտ է հայտնաբերվել։
Ոստիկանությունը հայտնել է, որ Չատուրոնգը «բավականին հարբած է եղել», սակայն սպանդի շարժառիթը դեռ պարզված չէ։