Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը. Shamshyan.com
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 26-ին մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը:
Այդ օրը ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի դիահերձարան է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 104-ամյա Արժո Չիլինգարյանը:
Նա հանկարծամահ է եղել տանը՝ հարազատների ներկայությամբ:
Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, քանի որ նա մահացել է Երևանի Ռոբինյանց փողոցի շենքերից մեկում՝ իր հարազատի տանը: