ԱԺ-ում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցում են Զոհրաբ Մնացականյանը (ուղիղ)
Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 6-ին, շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նախօրեին առաջին նիստում ներկայացվել են 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:
Այսօր հանդես կգա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով կներկայացնի եվրոպական ինտեգրման, ԵՏՄ-ի եւ տարածաշրջանային մյուս երկրների հետ կապերի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու հետ կապված ծախսերն ու եկամուտները: