Թուրք սեյսմոլոգը զգուշացնում է ավերիչ երկրաշարժի մասին
Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, երկրի արևելքում 7,4 մագնիտուդ երկրաշարժ է կանխատեսել։ Նրա խոսքերը փոխանցում է Cumhuriyet թերթը։
«Ես սա առաջին անգամ կասեմ այստեղ։ Թունջելին (նահանգ Թուրքիայի արևելքում) վտանգի տակ է, որովհետև Եդիսու խզվածքն անցնում է Երզնջանի և Կարլիովայի միջև։ Եթե այս խզվածքի վրա երկրաշարժ լինի, այն կարող է հասնել 7,4 բալի։ Այն գտնվում է Թունջելիի մոտ, այն նաև շրջապատված է արևմուտքից ակտիվ խզվածքով»,- ասել է Գյորուրը։