Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
«Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան) Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին։
Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները։
Հանցագործ եռյակն ուղիղ ասում է` Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն այլևս չպետք է դիտարկել իբրև սպառնալիք ՀՀ անվտանգությանը, պետք է գտնել խաղաղ համակեցության բանաձև։
Հիշեցնեմ` ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն բանաձևով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարգավորել Արցախահայերի հարցը:
Վերջին 100 տարվա մեջ թուրքերը երկու անգամ մեզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության։ Ընդ որում, եթե 1915 թվականին չունեինք պետականություն, 2020 թվականին ունեինք զույգ հայկական պետություն։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանության փաստերն աշխարհին ներկայացնելու, նրա հետագա ագրեսիան կանխելու փոխարեն, թրքահպատակ եռյակը, թշնամիների գործողությունները արդարացնելով, նրանց հրավիրում է Հայաստան։
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը:
Հ.Գ. Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»,- գրել է նա։