Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Խեցգետին օրը հաջող ընթացք կունենա. աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Խոյ. Օրն անցնում է բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, և տհաճ միջադեպերի հավանականությունը բավական մեծ է: Պլանները ստիպված եք լինելու փոխել ընթացքում, և դա բոլորովին ձեր սրտով չէ: Ձգտելով ինքնուրույն կայացնել որոշումները, դուք մերժում եք ցանկացած խորհուրդ, անգամ չեք լսում շրջապատի կարծիքը: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ:

Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից:

Ցուլ. Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում` դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և  ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող ձեզ ուղուց շեղել: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, ձեզ համար լուրջ խնդիրներ չեն առաջացնում` դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:

Երկվորյակներ.  Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցներ վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք: Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր:

Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

Խեցգետին. Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք կարողանաք ետ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է ինչպես հարկն է կշռել, և վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ձեզ միայն ճիշտ ուղղությունը ցույց կտան:

Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Կարևոր է չշտապել նոր կապեր ձեռք բերել` ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան այսօր ձեզ թվում է:

Առյուծ. Այսօր դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր տեսակետը և հաճախ եք շրջապատին ասում բավական անցանկալի բաներ: Սակայն ոչ ոք ձեզանից չի նեղանում, և օրն անցնում է առանց վեճերի ու կոնֆլիկտների: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դուք հասնում եք համագործակցության ձեռնտու պայմանների, կարելի է նաև ղեկավարության հետ ձեր աշխատավարձի բարձրացման և կարիերայի աստիճաններով բարձրանալու հարցեր քննարկել:  Աճող պատվախնդրությունը ձեզ լուրջ հակառակորդ է դարձնում, մրցակիցներն ու անբարյացկամները դա շատ լավ հասկանում են: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի վաղեմի ընտանեկան խնդիրների սրման հետ:

Կույս. Օրը ամենաբարենպաստներիցը չէ, և հիմնականում այն պատճառով, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում միայն այն բանի ինչը ձեղ դուր չի գալիս, չաիփց ավելի մեծ տեղ եք հատկացնում անհաջողություններին, հանձնվում եք գրեթե ակնթարթորեն, եթե հանկարծ ձեր ճանապարհին անսպասելի խոչընդոտներ են հանդիպում;

Դուք շատ ժամանակ եք անցկանցում  զրույցների վրա, որոնք հաճախ անօգուտ և անհետաքրքիր են: Ձեզ հաճախ շեղում են գործից, և դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջապատին ձեր զբաղմունքը կարևոր չի թվում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Կշեռք. Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար  և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր:

Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:

Կարիճ. Այսօր բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է, և դրա պատճառով անգամ ամենապարզ գործերը դուք կատարում եք սովորականից ավելի դժվար: Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական հարաբերություններում` հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս, չմտածելով շրջապատի զգացմունքների մասին:

Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում` չարժե ռիսկի գնալ ոչ’ սեփական, ոչ էլ` ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:

Աղեղնավոր. Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել:

Երեկոյի մոտ դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել` ձեզ դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

Այծեղջյուր. Չնայած օրը զերծ չէ բարդություններից, այնուամենայնիվ այն անհաջող չես անվանի: Դուք բոլոր խնդիրները հարթում եք ավելի լավ, քան շրջապատի մարդիկ, դրա հետ մեկտեղ էլ սիրով օգնում եք բոլոր բարդ իրավիճակում հայտնվածներին: Սա շատ բարենպաստ օր է հարաբերություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Գլխավոր բանը, որի մասին պետք է հիշել, դա այն է, որ պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք են բերվելու, պետք է պահպանել, եթե անգամ հանգամանքները փոխվեն:

Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, որտեղ դուք կկարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Ջրհոս. Օրը անհանգիստ ու բարդ է, լի` մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնը անկայուն է, պահերով դուք կորցնում եք հավասարակշռությունը, հաճախ գործում եք հակառակ սթափ մտածողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

Ձկներ. Այսօր ձեզ համար բավական հակասական իրավիճակ է ստեղծվելու` խնդիրները, որ անհաղթահարելի են թվում շրջապատին, դուք առանց դժվարության կարգավորում եք, այնինչ այնպիսի գործերում, որոնք ոչ մեկի մոտ բարդություններ չեն առաջացնում, դուք անհաջողության եք մատնվում: Օրը առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակները ընդլայնելու համար:

Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը:

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике