ԱՄՆ-ում արևային մարտկոցների բումին սպառնում է էժան ներմուծումը
Oilcapital.ru-ն գրում է, որ ամերիկյան ընկերությունները հայտարարել են ԱՄՆ-ում արևային մարտկոցների տասնյակ գործարաններ կառուցելու ծրագրերի մասին այն բանից հետո, երբ Բայդենն անցած տարի հաստատեց գնաճի նվազեցման օրենքը:
Սակայն վերջին ամիսներին արևային վահանակների համաշխարհային գները նվազել են Ասիայում նոր արտադրական հզորությունների առաջացման ալիքի պատճառով: Դա պատճառ է դարձել, որ ԱՄՆ արևային արդյունաբերության շատ ընկերություններ վերանայեն իրենց ծրագրերը:
Ինչպես հայտնում է Reuters-ը վկայակոչելով գործակալության կողմից անցկացված ընկերությունների հարցումների տվյալները, ԱՄՆ-ում արևային պանելների արտադրման գործարանների կառուցման նախագծերի գրեթե կեսը շուտով կարող են հետաձգվել կամ չեղարկվել։ Փաստորեն, դա արդեն իսկ տեղի է ունեցել Եվրոպայում։
S&P Global-ը պարզ ասում է, որ «եթե ներկրվող պանելների և տեղական արտադրանքի միջև ծախսերի տարբերությունը չափազանց մեծ է, ապա ամերիկյան գործարաններից շատերը կփակվեն նույնիսկ մեկ օր չաշխատելուց հետո»:
Համաշխարհային արևային արդյունաբերությունն արդեն տեսել է պանելների գների անկում այս տարի, մոտ 26 %-ով, մեկ վտ-ի դիմաց գինը հասել է 0,19 դոլարի: ԱՄՆ-ում գներն ավելի ճկուն են եղել, սակայն վերլուծաբաններն ասում են, որ սփոթ գները նվազում են երկարաժամկետ պայմանագրեր չունեցողների համար և աճեցնում ԱՄՆ շուկան ասիական ապրանքներով ողողելու սպառնալիքը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]