Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք․ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
Մեր երկիրը հյուրընկալել էր հերթական մարզական խոշոր միջոցառումը՝ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։
Առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլորիս այս գեղեցիկ հաղթանակների առթիվ։