Այն ինչ ունենք օրինական է. Լևոն Քոչարյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխանությունը ունեցել է այդ լծակները ու հնարավորությունները, ամեն ինչը ստուգել են, այն ինչ մենք ունենք օրինական է, այն ինչ ունեք, չենք թաքցրել խոսել ենք դրա մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խոսելով իրենց ընտանիքի ունեցվածքի օրինականության մասին քննարկումներից։
Ինչ վերաբերում է Հյուսիային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին, Քոչարյանն ասաց․
«Ես շատ ուրախ եմ, որ Երևանում այդ հատվածը դարձել է սիրուն, բարեկարգված և լավ փողոց, թե դրա ընթացքում ինչ սխալներ են թույլ տրվել, գիտեք ցանկացած մեծ պրոյեկտում կարող են թերացումներ լինել։ Ես նրբություններին չեմ տիրապետում, որ ասեմ մարդիկ ճիշտ ձևո՞վ են փոխհատուցվել, թե ոչ։ Ես նաև գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ լավ փոխհատուցվել են ու գոհ են մնացել»։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հետ շփումներին՝ նա ասաց․ «Ոչ մի շփում, ոչ մի հարաբերություն չկա, իրենց տեսել եմ միայն դահլիճում, երբ մասնակցել եմ նիստերին»։