Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներին
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Վրույր Այվազյանին (Գյուլագարակ համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) և Վահե Հարությունյանին (Արարատ համայնքում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) ոստիկանությունը բերման ենթարկեց։
Ավելի վաղ բերման են ենթարկել նաև «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամ Մանուկյանին ու Արթուր Աստոյանին։