Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Վարոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը: