Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպե՞ս է ստացվում, որ 2018-ից հետո հայր և որդի Խաչատրյանների դատական հայցերը քննում են հայր և որդի Արղամանյանները

Առաջին հայացքից, թվում է, թե ոչինչ չկա․ իրավական գործընթաց է, սակայն դա առաջին հայացքից։

Ի՞նչն է նախ զարմանալի․ հայտնի է, որ Հայաստանում եթե տեխնիկական խնդիրներ չկան, կամ Բարձրագույն դատական խորհուրդը «չի կորցրել բանալիները», վարույթները մակագրվում են դատավորներին էլեկտրոնային եղանակով։ Դատական համակարգն անաչառ երևալու խնդիր ունի, հետևաբար հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Խաչատրյանին առնչվող տարբեր վարույթների շրջանակում նրա նկատմամբ խափանման միջոցների միջնորդությունները միշտ դատավորներ հայր և որդի Արղամանյաններին է մակագրվում։

Հիշեցնենք, որ երբ կար «Դիմադրություն» շարժումը, ցույցներին մասնակցող Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել, և ով էր կայացրել կալանքի որոշումը՝ այդ ժամանակ դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանը, այսինքն, ճիշտ այն դատավորի որդին, ով երկու օրից հրապարակելու է Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի դեմ տարված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։

Մհեր Արղամանյանն էլ իր հերթին Սուրիկ Խաչատրյանին առնվող հայց է քննել, չգիտես ոնց և ինչ կախարդական փայտիկով մակագրվել էր նրան։

Ժամանակին, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Մհեր Արղամանյանի որոշումներից մեկի մասին ասել էր՝ նրա որոշումը գին ունի և նրա որդին դառնում է դատավոր։ Եվ դարձավ, սակայն, աղմկահարուց որոշումներով հայտնի երիտասարդ ու անփորձ դատավորը շատ արագ ուղարկվեց ռեզերվ. և, նրա հայտնիության մաքսիմումը, միևնույն է, մնաց այն թմբուկը, որը նա խփում էր Փաշինյանի կողքին քայլելիս և միայն ու միայն Փաշինյանի հրահանգից հետո։

Դավիթ Արղամանյանը 2023 թվականի հունվարի 20-ից ձեռք բերեց ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Եվ գուցե հիմա էլ, Ռուբեն Վարդազարյանի ասածն ակտուալ է։ 

Մեկ հանգամանք ևս․ Hayastan.news-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ հարցին, թե ինչպես է մակագրվել գործը ավագ Արղամանյանին՝ ձեռքով, թե էլեկտրոնային եղանակով, ասաց որ այդ մասով տեղեկություն չունի, բայց նրանից առանձնապես մեծ հույսեր ևս չունի։

Բայց, պարզվում է, քրեական վարույթով սա միակ խնդիր չէ․ պաշտպանը խնդիրների է բախվել սկսած պաշտպան ներգրավվելուց, բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, չարաշահում է լիազորությունները․ 

«Նախ քննչական խումբ է ձևավորվել, այսինքն առնվազն երեք քննիչ է աշխատում․․․ երբ ձերբակալումից հետո ես միջնորդեցի ապահովել մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը, քննությունը հետաձգվեց, բողոքարկեցի դատախազին և դատախազը որոշեց՝ անհապաղ կատարել որոշմամբ նշված գործողությունները, որից հետո, նոյեմբերի 18-ին քննիչը որոշում է կայացրել միջնորդության բավարարման մասին, որը ստացել եմ նոյեմբերի 23-ին երևի, ու մինչև հիմա որևէ գործողություն տեղի չի ունեցել, առերեսում տեղի չի ունեցել։ Այսինքն, անգամ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի գրավոր որոշումը չի կատարվում»,-ասաց Քեշիշյանը։

Հարցին, թե ըստ իրեն՝ որը կարող է լինել պատճառը, պաշտպանն ասաց․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ վախենում են, որ առերեսումները որ կատարվեն, ինչպես նշել եմ ի սկզբանե, իրավական երկար կյանք չունի այս վարույթը, առերեսվելուց հետո կհամոզվեն և երկար կալանքի տակ պահելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ այս պահին, պահում են, քանի դեռ կարող են, այսպես ասած՝ վատություն են անում անձին»։ 

Հարցին, թե թաքնվելը, կամ վարույթն իրականացնող մարմնին չներկայանալը անձին կալանքի տակ պահելու հիմքերից մեկն է, և ՔԿ տեսագրությունում խոսվում է այդ մասին, տան թաքստոցն է ցուցադրվում, ո՞րն է պաշտպանական կողմի բացատրությունը կամ ապացույցը, որ դա այդպես չէ, Քեշիշյանն ասաց․ «Ես հենց սկզբից ասել եմ, անգամ բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, որպեսզի Գորիսի կոնկրետ քննչական բաժինը գործի բացառապես օրենքի շրջանակներում։ Ի՞նչ են արել․ երբ ես ուզում էի ներգրավվել որպես պաշտպան, մենք ունեցանք իրավիճակ, երբ եղբայրը դիմում ներկայացրեց քննիչին, որ ինձ ներգրավվի որպես պաշտպան, քննիչը մերժեց միջնորդությունը՝ չունենալով նման լիազորություն, այսինք, բոլորն էլ կունենան ողջամիտ կասկած, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթը ընթանում է կանխակալ մոտեցմամբ։ Պրիմիտիվ բան է, չէ՞, պաշտպան ներգրավվելը, բայց չեն ներգրավվում և դա կարող է առաջացնել կասկած, որ կանխակալ վերաբերմունք կա։ Հետևաբար, եթե այդպես մտածենք, էլ ինչու պետք է անձը մտածի, որ իր նկատմամբ արդար քննություն պետք էլ լինի և այլն։ Նա չի թաքնվել, եղել է տանը, իսկ ՔԿ-ն կոպիտ ձևով խախտել է անձի պաշտպանության իրավունքը պաշտպան ունենալու իրավունքը, որը տևեց ութ օր։ Դրանից հետո էլ գործի նյութերը, որոնք հասանելի են մեղադրյալին, քննիչը չտրամադրեց, ասաց՝ այսօր աշխատանքային ժամն ավարտվել է։ Ես առաջին անգամ եմ տեսնում նման բան, միայն այս գործով»։

Պաշտպանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանի գրանցման հացսե այցելություն չի կատարվել, մեկ անգամ Գորիս քաղաքում նրա բարեկամի հասցե են այցելել, նա էլ ասել է, թե Տիգրան Խաչատրյանն իրենց տանը չի ապրում, որովհետև իրենց տանը չէր ապրում։

Դատարան թղթեր են ներկայարցել, թե անձը չկա, թաքնվում է․ կարգին սերիալում մի համար կար՝ եթե արկղը քառակուսի է, մեջինը կլոր է, հիմա նույն տրամաբանությամբ քննություն է իրականացնում, մարդը եղել է իրենց տանը»։

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике