Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Որ լրահոսում մի օր «կրիմինալ» տեղեկություն չլինի, հենց դա կդիտվի արտառոց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Երևանում էլի կրակոցներ են հնչել: Կենտրոնում: Այս անգամ «դեպքի վայրում» զոհ, վիրավոր կամ «արնանման հետքեր», ինչպես նշվում է ոստիկանական ամփոփագրերում, չեն հայտնաբերվել: Բայց դա՝ այս անգամ: Իսկ այ, դրանից մեկ օր առաջ էլի Երևանում «հնչած կրակոցների» հետևանքով 25ամյա երիտասարդ էր վիրավորվել: Մեկ այլ դեպքում տուժողն այդքան բարեբախտ չէր եղել, նրան դանակահարել են, ինչի հետևանքով մահացել է: Պարզ ասած՝ սպանել են մարդուն: Չէ, մենք հասկանում ենք, որ այսօրինակ տեղեկությունները, որոնք սկսվում են «կրակոցներ են հնչել...» կամ «դանակով հարվածել են» արտահայտություններով, դարձել են, կներեք, առօրեական: Այնքան առօրեական, որ եթե, օրինակ՝ լրահոսում մի օր նման տեղեկություն չլինի, դա միանգամից ուշադրություն կգրավի, կդիտվի արտառոց:

Նույնիսկ «եղանակի տեսությունն» այդքան առօրեական չէ արդեն, որքան հրազենի կամ կտրող-ծակող առարկաների գործադրմամբ կատարվող հանցագործությունները: Ու գնալով դրանք ավելի ու ավելի առօրեականանում են: Խնդիրը միայն հանցավորության աճն ու ընդհանուր քրեածին իրավիճակը և միջավայրը չեն: Սա բազմաշերտ երևույթ է՝ մի շարք հիմնական գործոններով պայմանավորված: Բայց դրանց դիտարկմանն անցնելուց առաջ հիշեցնենք օրերս արձանագրված ևս մեկ ահավոր դեպքի՝ Վաղարշապատում (Էջմիածին) դպրոցական 15-ամյա պատանու՝ Նարեկի մահը: Ըստ շրջանառված տեղեկության, նոյեմբերի 17-ին նրա և հասակակիցների միջև միջադեպ է եղել, Նարեկին ծեծել են, նա տանն ասել է, թե՝ «հեծանիվից է ընկել», ապա մի քանի օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել է, տարել են տեղի հիվանդանոց, միայն օրեր անց, ըստ երևույթին՝ հիվանդանոցից ստացած տվյալների հիման վրա, դեպքով սկսել է զբաղվել ոստիկանությունը, իսկ դրանից օրեր անց 15-ամյա Նարեկը մահացել է:

Հավանական վարկածն այն է, որ նա մահացել է ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից, այլ կերպ ասած՝ տղային սպանել են: Այս կոնկրետ դեպքը նաև կոնկրետ հարցեր է հարուցում, որոնց, հուսով ենք, քննչական խումբը մասնագիտորեն կանդրադառնա. Արդյո՞ք ոստիկան հերթապահել է դպրոցում (մի ժամանակ նման կարգ էր մտցվել և կիրառվում, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ուներ), եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված եղել: Ինչո՞վ են զբաղված եղել այդ դպրոցի մանկավարժներն ու ղեկավարությունը, ո՞րն է խնդիրը, որ ստացած վնասվածքներից մոտ 10 օր անց տղան մահացել է, ինչպե՞ս են նրան բուժօգնություն ցուցաբերել, առհասարակ: Ցավոք, կրկնենք, սպանությունները, այդ թվում՝ հրազենի ու «կտրող-ծակող գործիքների» գործադրմամբ կատարվողները մեր երկրում ու ներկայիս հասարակության մեջ ներկա իշխանությունների պարագայում դարձել են առավել քան առօրեական:

Երկրում, որտեղ իշխանությունը հազարներով զինվորականներ է տանում ու իր արկածախնդրական «քաղաքականությամբ» կոտորածի մատնում, ինչպես փաշինյանականներն են սիրում ուրախ-ուրախ ասել՝ «հանուն ոչնչի», մեկ մարդու կյանքի արժեքն ընդհանրապես զրոյականացվել է: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, սիրում է միայն խրոխտ հաշվետվություններ ներկայացնել առ այն, թե քանի տասնյակ «գործ» է բացահայտել: Դե, դա, առհասարակ, համակարգային հին հիվանդություն է: Ոստիկանների ու պարեկների քանակի ավելացումն ընդամենը մեծացրել է այդ հիվանդությամբ «վարակվածների» թիվը: Հիմա գործոնների մասին: Առաջինն, իհարկե, իրավապահ համակարգ ասվածն է: Կոնկրետ՝ ոստիկանությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ամենասիրելի, ամենից շատ ու առատ պարգևավճարվող (նախարարմախարարներից, յուրային դեպուտատ-մեպուտատներից հետո) կառույցը: Այստեղ շարունակական «բարեփոխումներ» են արվում, պարեկային նոր ծառայություն են ներդրել ու տարածում (չնայած մամուլում ավելի շատ լուրեր են հայտնվում հենց պարեկների զանազան «արկածների» մասին):

Թանկանոց ծառայողական ավտոներ ու լրտեսելու ծրագրեր են ձեռք բերվում ոստիկանության համար, և այլն, և այլն: Բայց մեջն ի՞նչ: Իսկ «մեջն այն», որ ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար: Ըստ էության, «Նիկոլի թվի ոստիկանությունը» ոչ թե հանցավորության դեմ պայքարով ու նաև հանցավորության կանխարգելման խնդիր ունեցող պետական կառույց է, այլ... «պատժիչ օրգան»: Երկրում, որտեղ ոստիկանության առջև դրված առանցքային խնդիրը իշխանության քաղաքական հակառակորդներին հետապնդելն է, «ֆեյսբուքի» գրառումների կամ մեկնաբանությունների համար մարդկանց ետևից ընկնելն ու «թիթեռ նկարելը», ինքնըստինքյան հասկանալի է, որ հանցավորությունը ծավալվելու է: Ինչպես Խազանովի հայտնի մանրապատման մեջ է ասվում. «Քանի որ կա հանցավորություն, գոյություն ունի նաև ոստիկանություն, քանի որ կա ոստիկանություն, ուրեմն՝ գոյություն ունի հանցավորություն... Այսօր հանցավորությունն ավելի լավ գոյություն ունի»:

Նույն ոգով շարունակելով՝ կարող ենք նշել՝ քանի որ ոստիկանությունը «յուղոտ»՝ միլիարդանոց պարգևավճարներ է ստանում՝ իր բուն գործը չանելու, այլ զուտ իշխանությունը պահել-պահպանելու համար, հանցավորությունն ավելի տարածված գոյություն ունի: Էական մեկ այլ գործոն է երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն ուղղակի խայտառակ է: Ու խայտառակ է միանգամից մի քանի առումով: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես էլ աննախադեպ է՝ ներհասարակական ատելություն սերմանելու առումով: Հարցը զուտ «սև»-«սպիտակ»-ի բաժանումը չէ: Հարցն այն է, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցների, շարունակում է լինել վերբալ ագրեսիայի, ներքին ատելության տարածման առատահոս աղբյուր, եթե չասենք՝ հորդառատ գետ: Այդ ագրեսիան ոչ մի տեղ չի անհետանում, չի գոլորշիանում: Այն «նստվածք» է տալիս հասարակության մեջ: Ավելին, շարունակական վերբալ ագրեսիան կուտակվելով հանգեցնում է նմանօրինակ դաժանությունների, երբ կենցաղային թվացող իրավիճակն ավարտվում է դանակահարությամբ, ծեծուջարդով, կրակոցներով: Որովհետև սկսել ենք լինել ոչ միայն ծայրահեղ անհանդուրժող, այլև նույնիսկ միմյանց ատող: Եվ մեկ էական գործոն է իշխանության, հատկապես «առաջին դեմքերի» վարքը:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, գործում է՝ թքած ունենալով օրենքների և օրինականության վրա: Սահմանադրություն ասվածը դարձել է չուլ: Իշխանավորները օրենքները անտեսում ու ոտնահարում են՝ ինչպես կարող են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց հարցն այստեղ օրինակների քանակը չէ, այլ բուն հարցը: Հասկանալի է, որ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Բայց... մարդիկ էլ օրինակ են վերցնում և իրենց հերթին անտեսում են օրենքները... իրենց ուժերը ներածին չափ: Կան նաև այլ գործոններ՝ սոցիալական վիճակի վատթարացում, թմրամոլության և խաղամոլության տարածում և արմատավորում, օտարերկրյա միգրանտների անկառավարելի ներհոսք, բայց առանձնացված երեք գործոնները առանցքային են, ու դրանց պարագայում որակական փոփոխություն կարծես չի նշմարվում:

Հ.Գ.-Այստեղ հատուկ չանդրադարձանք ապօրինի զենքի խնդրին ու դրա ֆոնին զենքի կրման օրինականացման փորձերին: Սա բավական ծավալուն թեմա է ու այլ «դասի» թեմա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике