Թաց ձյուն, քամու ուժգնացում․ եղանակի առաջիկա կանխատեսումը (լուսանկար)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13-18.12.2023թ.)
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը սպասվում է անձրև, 14-ի գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Դեկտեմբերի 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձանա 9-11 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 10.9°C (2007թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -16.1°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.4°C