Ինչ վիճակում է Արա Մարտիրոսյանը տեղափոխվել հիվանդանոց. «Նաիրի» բժշկական կենտրոնի հաղորդագրությունը
«Նաիրի» բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ «ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ:
Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին: