All.me-ն կներկայացնի թվային տնտեսության մարտահրավերները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին
All.me թվային հարթակի ներկայացուցիչները կմասնակցեն հունիսի 6-ից 8-ը կայանալիք 2019թ. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։
Համաժողովը, որը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման եւ տնտեսական առանցքային խնդիրների քննարկման առաջատար միջազգային հարթակ է, ավանդաբար մի վայրում է հավաքում ամբողջ աշխարհից ժամանած գլոբալ խաղացողների և գործարարների:
All.me հարթակը, որը համաշխարհային տնտեսության զարգացման վրա ազդեցություն ունեցող էկոհամակարգի մի մաս է, նույնպես կլինի այս կարևոր միջազգային իրադարձության մասնակիցը: All.me–ի թիմը համաժողովին կմասնակցի տնօրենների խորհրդի անդամ եւ թվային ցանցի զարգացման տնօրեն Արտակ Թովմասյանի գլխավորությամբ։
Արտակ Թովմասյանը ելույթ կունենա համաժողովի շրջանակում անցկացվող Digital Transformation: A Death Knell for the Old World նիստին, որը կկայանա հունիսի 8-ին:
Նիստում կքննարկվեն թվային տնտեսության, էլեկտրոնային առեւտրի եւ թվային ցանցերի ապագան: «Աշխարհը վաղուց ինտեգրվել է գլոբալիզացման գործընթացին, որն արտացոլվում է երկրների տնտեսություններում: Այս գործընթացը մեծապես արտահայտված է նոր տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում թվային ակտիվների (արժույթի) ներդրման և բլոկչեյնի ոլորտներում: Արդեն շատ միջազգային բանկեր քայլեր են ձեռնարկում դրանք իրենց վճարային համակարգերում ներդնելու ուղղությամբ», - ասում է Արտակ Թովմասյանը:
Նա կարծում է, որ հենց բլեկչեյնի տեխնոլոգիաների ներդրումն ու թվային արժույթների առօրյա օգտագործումը ապագան է, որը միանգամից և վերջնականապես կփոխի էլեկտրոնային առեւտրի շուկան, և դա կարող է լինել համաշխարհային տնտեսության զարգացման հաջորդ փուլը:
All.me- ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությանից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր կոնտենտ և վարձատրվել ME թոքեններով (all.me-ի կրիպտոարժույթը): Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:
Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում