Բրյուսելը երբեք շահագրգռված չի եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Զախարովան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսելը երբեք շահագրգռված չի եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։
Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքի հիմնական նպատակն ու խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ, այլ հակառուսական դիրքորոշման փորձ է։ Սա ոչ մի կապ չունի տարածաշրջանում երկարաժամկետ ճգնաժամի լուծման հետ։ Ամենայն հավանականությամբ, դա ցանկություն է նոր հակառուսական դիրք գրավելու, դրանում մեր երկրին մոտ ոտք դնելու և Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ձեռք բերված ամեն դրական, կառուցողական և արդյունավետ ամեն ինչի իրականացումը կանխելու համար:
Եվ այդ փորձերում ԵՄ-ն գնում է հնարավոր ամեն ինչի, այդ թվում բացահայտ կեղծիքի: Վստահ եմ, որ սա ոչ թե պատահականություն է, ոչ թե տառասխալ է, այլ ուղղակի կեղծիք։ Կցանկանայի, որ սա դաս դառնա բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:
ԵՄ մարդու իրավունքների պատժամիջոցներին աջակցող երկրների ցանկից Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետացման պատմությունը հենց վառ օրինակ է Բրյուսելի քաղաքականության մեջ նեոգաղութատիրական մտածողության: Սա նաեւ վառ օրինակ է նրա, թե ինչ է արևմտյան հանրությունը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ուղղակիորեն ցանկանում նրանցից, ես չէի ասի նույնիսկ այս երկրներից, այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավելուց»,- ասել է Զախարովան։